Առեղծվածային մահվան դեպք՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում
Իրավունք
23:05 16/05/2026
Հայաստան

Առեղծվածային մահվան դեպք՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում

Այսօր՝ մայիսի 16-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել ՀՀ Առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում։ Ժամը 18:10-ի սահմաններում նշված առողջության կենտրոնի 1-ին հարկի 7-րդ բաժանմունքի սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին։


Shamshyan. com-ի փոխանցմամբ, ահազանգով նշված կենտրոն են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ նշված բաժանմունքում, որը համարվում է դատական, առաստաղից սավանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Արմեն Հ.-ն։

Դեպքի մասին ոստիկանության Նուբարաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ աղբյուրի, Արմեն Հ.-ն նշված կենտրոն էր տեղափոխվել ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ. նշված վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Իսկ նա հոգեկան առողջության կենտրոններից մեկում հաշվառված է եղել «շիզոֆրենիա պարանոիկ ձև» ախտորոշմամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առեղծվածային մահվան դեպք՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում