Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Էս պահվածքը ինքնավստահ ուժի, 60 % ունեցող ուժի պահվածք չի, էս պահվածքը մի ուժի պահվածք է, որ հասկանում է, որ հունիսի 7-ին կարա իշխանություն կորցնի ու էդ ճանապարհով էլ գնում է»,- անդրադառանով վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, դաշնակցական գործիչ, պատգամավորի թեկնածու Քրստինե Վարդանյանը։
Վեդիում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Վարդանյանը, դիմելով հավաքվածներին, ասել է ՝ հինգ տարի առաջ էլ եկել են, տվել են նախընտրական խոստումներ, բայց ի՞նչն են արել իրենց տված խոստումներից, էս վերջին վեց ամիսը մի՛ հաշվեք, որովհետև էս երկիրը ընտրությունից ընտրություն չպիտի ապրի, էս երկրում թոշակները ընտրությունից ընտրություն չպիտի բարձրանան, վերջին վեց ամիսը Ձեր մասին չպիտի հիշեն, վերջին վեց ամիսը իրար խառնված չպիտի գան ու ձեզ ոսկե սարեր խոստանան, ասեն՝ տուգանքները կջրենք, օրենքները կչեղարկենք։
«Ինչի՞ չէիք անում, 8 տարի է արդեն իշխանության եք, ու՞մ էիք սպասում, ի՞նչ անենք՝ 6 ամիսը մեկ ընտրություն անենք, որ դուք մարդկանց համար մի բան անեք»,- անդրադառնալով Փաշինյանի՝ վերջին օրերին հնչեցրած խոստումներին՝ ասեց Քրիստինե Վարդանյանը։
Դիմելով վեդեցիներին նա ասաց՝ դուք արժանի չեք մի իշխանության, ով ձեզ հիշում է միայն ընտրություններից առաջ։
«Դուք արժանի եք իշխանության որ Ձեր թոշակները պարբերաբար է բարձրացնում, աշխատատեղեր է ստեղծում, ճանապարհներ է սարքում, բայց Ձեր անվտանգությունն էլ է ապահովում, ձեզ պետք է իշխանություն, որ Ալիևի կամակատարը չի։ Որ ասում է՝ գնացել ստուգել եմ, զենքերը կրակում են, մայիսի 28-ին կտեսնեք։ Այ Նիկոլ ջան, ախր դու զենք ստուգո՞ղ ես, դու զենքից հասկացո՞ղ ես, դու հակաօդային զենքը հրետանուց կարա՞ս տարբերես, դու կարաս ճաշը ստուգես, խոզ խանձես, դու ի՞նչ զենք ստուգող ես, ՍՈւ-երն էլ էիր ստուգել, կրակեցի՞ն, չէիր կարողացել հասկանալ հռթիռ ունենք, թե՞ չէ։
Մեզնից ոչ ոք Արարատի դեմ պայքար չի տանելու, որևէ ինտիտուտի տնօրենին աշխատանքից չի ազատելու՝ ջարդերի մասին գիրք նվիրելու համար, հայկականության դեմ չի պայքարելու։
Հունիսի 7-ից հետո դուք կարաք ունենաք իշխանություն, որ երբ գնում են բանակցությունների դուք ամոթից գլուխներդ չեք կախում»,-իր խոսքը եզրափակել է դաշնակցական գործիչը։