Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են. Գագիկ Ծառուկյան
Քաղաքական
10:51 17/05/2026
Հայաստան

Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են. Գագիկ Ծառուկյան

«Նախընտրական հանդիպումները շարունակվում են Արագածոտնի մարզում՝ Արագածավան, Թալին, Ոսկեվազ և Աշտարակ համայնքներում»,-այդ մասին տեղեկանում ենք Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից։

«Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են, որովհետև խաղաղության մասին դժվար է լիարժեք խոսել, քանի դեռ մեր գերիները շարունակում են մնալ Բաքվի բանտերում։

Միևնույն ժամանակ մարդիկ ուզում են ապրել ապահով ու կայուն կյանքով՝ ունենալ աշխատանք, արդար վարձատրություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ։ Հենց այդ վստահությունն ու հույսն է պետք վերադարձնել մարդկանց»,-ասել է Գագիկ Ծառուկյանը

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են. Գագիկ Ծառուկյան