Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իրանի համար ժամանակը արագ է անցնում, և նրանք պետք է շատ արագ գործեն. Թրամփ
«Իրանի համար ժամանակը արագ է անցնում, և նրանք պետք է շատ արագ գործեն, այլապես նրանցի ոչինչ չի մնա։ Ժամանակը կարևոր է»,-գրել էր Թրամփը սոցիալական ցանցի իր էջում։
Մինչ այդ՝ շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է իր ազգային անվտանգության թիմի բարձրաստիճան անդամների հետ՝ քննարկելու Իրանի հետ պատերազմի հետագա ընթացքի մասին հարցեր։ Այս մասին գրում է CNN-ը։
Աղբյուրը նշել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքովը մասնակցել են նախագահի հետ հանդիպմանը։ Հանդիպումը տեղի էր ունեցել Թրամփի՝ Չինաստանից Վաշինգտոն վերադառնալուց մի քանի ժամ անց։
Պեկին կատարած այցի ընթացքում Թրամփը և իր թիմը հետաձգել են Թեհրանի հետ հետագա գործողությունների վերաբերյալ որոշում կայացնելը, մի քանի պաշտոնյաներ էլ նշել են, որ ցանկանում են տեսնել, թե ինչպես են ընթանում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները, նախքան հետագա անելիքները որոշելը։
Վերջին շրջանում Թրամփը ավելի հաճախ է մտածում մարտական գործողությունների վերսկսման մասին, որպեսզի Իրանին ստիպի փոխզիջման գնալ, թեև նախընտրում է հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելը։
Աղբյուրը նշել է, որ Թրամփը այս շաբաթվա սկզբին կրկին կհանդիպի իր ազգային անվտանգության թիմի հետ նորից քննարկելու Իրանի դեմ պատերազմը։
Կիրակի օրը Թրամփը նաև զրուցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
«Իրանական կողմից չկան նոր նշաններ, որ բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստ են նահանջել։ Իրանական լրատվամիջոցները կիրակի օրը հաղորդել են, որ Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին հանդիպել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Մահսուդ Փեզեշքիանի հետ։ Պակիստանը հանդես է եկել որպես ԱՄՆ-Իրան խաղաղության բանակցությունների հիմնական միջնորդ։
Այդ հանդիպումների ժամանակ Թեհրանի պաշտոնյաները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների ներկայությունը Մերձավոր Արևելքում անկայունություն է առաջացնում տարածաշրջանում։ Իրանի հետ կապված Tasnim լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Փեզեշքիանն ասել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը «միշտ փորձել են իսլամական ազգերին միմյանց դեմ հանել՝ բաժանարար ծրագրերի միջոցով և անվստահություն սերմանելով», նույնիսկ այն դեպքում, երբ Իրանը ձգտում է անկեղծ, կայուն հարաբերությունների՝ հիմնված տարածաշրջանի իսլամական երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների վրա»,-գրում է CNN-ը։