Ձեզ դրել եք «ալֆա-սամեցի» տեղը, կկտրЕմ արա. Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ
Քաղաքական
11:17 18/05/2026
Հայաստան

Ձեզ դրել եք «ալֆա-սամեցի» տեղը, կկտրЕմ արա. Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ

«Այսօր թոշակառուն ոչ միայն կարող է թոշակով հաց առնի, այլև տարին մի զույգ կոշիկ, թեյի բաժակ գնի»,-Արաբկիրում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը

 Նա հայտարարեց, որ նախկինում թոշակառուները նման հնարարվորություն չեն ունեցել։

«Ամենակարևորն այն է, որ ՀՀ-ում հաստատվել է խաղաղություն և ես բոլիրդ շնորհավորում եմ դրա համար»,-հայտարարեց Փաշինյանը և վստահեցրեց, որ ընդդիմադիր երեք հիմնական ուժերը Հայաստանը տանում է պատերազմի։

Նա նշեց, որ այսօր ՀՀ իշխանություններն աշխատում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ, այլ ոչ թե Ավստրալիայի, որի հետ ոչ մի խնդիր չունի։

Զարգացնելով իր թեզը՝ Փաշինյանը հայտարարեց, թե ընդդիմադիր ուժերը պատերազմ են ցանկանում որովհետև իրենց տղաներին չեն ուղարկելու պատերազմ, ինչպես ինքն է արել։

«Կալուգացի օլիգարխի, մյուսների լակոտները ուր են եղել պատերազմի ժամանակ, ձեզ դրել եք ալֆա սամեցի տեղը, կկտրեմ արա»,-հայտարարեց Փաշինայնը։

Նա հայտարարեց, թե ընդդիմադիրները պետք է տնից դուրս չգան, նրանց հետևից գալու են։

«Թե չէ, էս ընտրությունները ուրիշ բանի կվերածվի»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ձեզ դրել եք «ալֆա-սամեցի» տեղը, կկտրЕմ արա. Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ