Էդ պետական ծառայողների ոհմակն ինչո՞ւ ես քցել քամակիցդ, դրանք գործ չունե՞ն, ամսվա վերջում գնալու են, միլիոն ստանան. Քաղաքացին՝ Փաշինյանին
Քաղաքական
15:36 18/05/2026
Հայաստան

Էդ պետական ծառայողների ոհմակն ինչո՞ւ ես քցել քամակիցդ, դրանք գործ չունե՞ն, ամսվա վերջում գնալու են, միլիոն ստանան. Քաղաքացին՝ Փաշինյանին

«Ես ընդամենը իրեն ասացի, որ լեքսիկոնի  վրա աշխատի։ Մենք արդեն չենք դիմանում՝ հարձակվում ես կանանց վրա, ձեռք ու ոտքդ կոխում ես աչքները, բավական է, հերիք է հոգնել ենք»,-Արաբկիրում ասաց մաթեմատիկոս կինը՝ լրագրողների խնդրանքով պատմելով, թե ինչ ասաց Փաշինյանին մոտենալիս։

Կինն ասաց, որ Փաշինյանի ցանկացած ասած իր դուրը չի գալիս։

«Էդ մարդը խնդիր ունի ստեղի հետ»,-Փաշինյանի մասին ասաց կինը՝ ցույց տալով գլխի հատվածը և շարունակեց.

«Հաղթելու ես՝ հանգիստ հաղթի, էդ պետական ծառայողների ոհմակն ինչո՞ւ ես քցել քամակիցդ, ինչու ես հայաթներով ման գալից, դրանք գործ չունե՞ն, ամսվա վերջում գնալու են միլիոն են ստանալու»։

 Հիեցնելով որ Կանազի մշակույթի պալատը այրվել է՝ կինը խորհուրդ տվեց բացել ԿԸՀ-ի կայքում ընտրողների ռեգիստը։

«Էս ամբողջ թաղը, որ հոտի պես ընկած իր հետևից գնում է, դրանց բոլորի դիմաց գրված է այս մշակույթի պալատը։ Նույնիսկ այդ շտկումը չեն կատարել, այս ոհմակին պետք չէ որ մարդիկ գնան ընտրեն, իրանց պետք է ինչքան քիչ մարդ, այնքան հավանականությունը մեծ է, որ կանցնի»,- ասաց կինը։

 Նա սաց, որ Փաշինյանին դիմելուց հետո ընդամենը ՔՊ-ականներին հորդորել է իր շենքի բակից գնալ, նրանք էլ պատասխանել են, թե իրենց բակն ու երկիրն է։

«Ոչ մի բանն էլ ձերը չէ, միայն աթոռն է, որին «սվարկա» եղած եք, էդ աթոռն էլ ձեր հետ տարեք...

 Ինձ դուր չի գալս, երբ այս պուճուրիկ խմբակը, ոհմակն ուրախանում է, որբ մեր երկրում կան որդեկորույս մայրեր, անհետ կորած տղաներ, ժողովուրդ, երբ կա այսքան դարդ ու խնդիր, միակ բանը, որ կարող եմ ասել, թե ինչու սրան չեմ ընտրում՝ միացրեք ադրբեջանական ալիքները, պտեսնեք, որ բոլորը սրան են ռեկլամ անում... Հայաստանում նորմալ մարդը, ով խնդիրներ չունի, չի կարող Նիկոլ պաշտպանել»․

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էդ պետական ծառայողների ոհմակն ինչո՞ւ ես քցել քամակիցդ, դրանք գործ չունե՞ն, ամսվա վերջում գնալու են, միլիոն ստանան. Քաղաքացին՝ Փաշինյանին