ԱՀԿ. Բունդիբուգյո վիրուսով պայմանավորված՝ Էբոլայի բռնկումը միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ է
Առողջություն
07:49 18/05/2026
Հայաստան

ԱՀԿ. Բունդիբուգյո վիրուսով պայմանավորված՝ Էբոլայի բռնկումը միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում Բունդիբուգյո վիրուսով պայմանավորված Էբոլայի բռնկումը միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ (PHEIC) է։

ԱՀԿ-ի գնահատմամբ՝ ներկայում բռնկման մասշտաբները չեն համապատասխանում համավարակային արտակարգ իրավիճակի սահմանմանը, իրավիճակը շարունակում է մնալ լուրջ հանրային առողջապահական ռիսկ։

Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ արձանագրվել են ինչպես հաստատված, այնպես էլ կասկածելի դեպքեր, այդ թվում՝ մահվան ելքեր, իսկ հիվանդության որոշ դեպքեր արդեն արձանագրվել են նաև հարևան երկրներում։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի հաղորդմամբ, այն երկրներում, որտեղ գրանցվել է վիրուսը և դրանց հարակից երկրներում իրավիճակը պահանջում է՝

- միջազգային համագործակցություն

- ուժեղացված համաճարակաբանական հսկողություն

- ⁠կոնտակտների հետագծում

- ⁠լաբորատոր ախտորոշում

- ⁠վարակների կանխարգելման միջոցառումների խստացում։

Այս պահին ԱՀԿ-ն չի առաջարկում ճանապարհորդական կամ առևտրային սահմանափակումներ։

«ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնը շարունակում է հետևել իրավիճակին և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ գնահատել հնարավոր ռիսկերը հանրային առողջության համար»,- նշում են կենտրոնից։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՀԿ. Բունդիբուգյո վիրուսով պայմանավորված՝ Էբոլայի բռնկումը միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ է