Երբ քեզ թվում է, թե հիմա դատավոր չկա, քանի որ Փաշինյան Նիկոլը վարչապետ է
Քաղաքական
14:33 18/05/2026

Երբ քեզ թվում է, թե հիմա դատավոր չկա, քանի որ Փաշինյան Նիկոլը վարչապետ է

Հայկական հեքիաթ կա. Աղքատ ամուսիններ են լինում, կինը տարիներ շարունակ մի զգեստ է ունենաժում՝ լրիվ ծակծկված ու մաշված։ Ամուսինը աշխատում է, ստանում օրվա այնքան վարձատրություն, որը հազիվ հերիքում է այդ օրվա կերակուրը սարքել, այսպես թե այնպես կշտանալ։ Կնոջ ամենօրյա բողոքը մի օր չի թողնում նրան հաց առնել՝ ամբողջ աշխատավարձով կնոջը զգեստի կտոր է առնում, բերում տուն, տալիսկնոջը, պառկում քնելու, որ սովածություն շատ չզգա։ Առավոտյան արթնանում է, որ կինը զգեստի կտորը կտրատել է լրիվ, մաշված շորը կարկատել...

Ես վաղուց եմ ասել, որ մենք այսպես ենք ապրում, խնդիրները որ տարբեր աստիճանների են, կամ որ իրար հետ չենէլ համեմատվի, միևնույն է՝ ցանկացած տարի, ամբողջականլուծում չեն գտնում. Պաշտոնյաները կարկատաններ անողներ են ուղղակի լինում։

Ու հիմա , լսելով ասենք նախկին արդարադատության նախարարուհուն, որ ընտրության արդյունք քննադատելը բերանը, սանրվածքը ու փուչիկներ խաղալ է դարձնում ավելի շատ իր արտաքինը հավանողներին ցույց տալու, քան թե օրենքի ամբողջականիմացություն ու բոլոր հնարավոր հավանականություն սպասողներին բավարարել՝ անիմաստ ընտրություն ու նշանակում է հիշեցնում ՀՀ քաղաքացիներին։

Բոլոր մասնակից-ընդդիմադիրները հիշեցնում են իրենց գումարային  հայրենապաշտպանության հնարավորների օգտագործումը, երբ ազատ էին ու ոչ քննադատված, չգիտես ինչու եղած ծակծռթուկը իրենց անպայման ընտրությամբ ու ընտրությունից հետո են խոստանում... կարկատել։

Ես որերորդ անգամ եմ հարց բարձրացնում ու մահամոտ Հայաստանի առողջացումը իրենց մեջ տեսնողներին գրավոր նյութերով «հրահրում» եմ հարյուրավոր հայցադիմումներով նիկոլի դեմ կանգնեցնել նաև դատարանները՝ դատավորին։

Ու եթե անգամ ինձ պատասխանելիս դուք հիմա ասեք, թե դատավորները նիկոլին չեն դատի, ես կզարմանամ ձեր փիլիսոփա-մաթեմատիկական ընկալումներով. Այդ դեպքում, եթե հիմա չեք հավատում ու չեք փորձում դատարանները, հունիսի 7-ից հետո, երբ ԿԸՀ-ն ցանկացած արդյունքի դեպքում ընտրության հաղթող նիկոլին ու նիկոլներին հայտարարի, ի՞նչ եք անելու։

Դիմելու եք դատարան, երբ նիկոլը որպես հաղթո՞ղ կներկայացվի։

Ձեր աջ ու ձախ վերլուծությունները ինչ տրամաբանություն ունեն, եթե դրանց իրար հավասարվելու նշանը չեք էլ տեսնում հիմա։

Անահիտ Ոսկանյան

Աղբյուրը`Panorama.am
Placeholder