Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աղբյուրը`Panorama.am
Placeholder
.jpg)
Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն մայիսի 17-ին, ժամը 21։00-ին ահազանգ է ստացվել, որ Այնթապ-Մարմարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Այնթապ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
2008-2026 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Panorama.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է:
Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ:
Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է: