Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաստաբան Ռոման Երիցյանն իր էջում հայտնում է, որ ձերբակալվել է արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը։ Նրա փոխանցմամբ՝ հարազատները Օսիպյանի գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չկա, հեռախոսահամարն անջատված է, ֆեյսբուքյան էջը՝ հեռացված։
Հիշեցնենք, որ այսօր քարոզարշավի ընթացքում արցախցին հանդիպել էր Փաշինյանին և թեժ զրույցից հետո՝ ձերբակալվել։
«Երբ, որ մենք պայքարում էինք այդ կլանի դեմ, դուք այդ կլանին միլիարդներով սնում էիք»,- քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին դիմել էր Արցախից բռնագաղթած Արթուր Օսիպյանը՝ փաստելով, որր Նիկոլ Փաշինյանի օրոք մինչև պատերազմը Հայաստանից տասնյակ միլիադներ են ուղարկել Արցախ։ Օսիպյանն ասել է, որ այդ գումարները եկելն են Արցախ և օգտագործվել Արայիկ Հարությունյանին իշխանության բերելու համար։
«2018 թվկանին եկել եք Արցախ, երբ ժողովուրդը բողոքում էր, ասել եք՝ Բակո Սահակյանը պետք է մնա, մի հատ այդ ձեվո եք «գլուշիտ» արել․ Ընտրությունների ժամանակ, երբ մենք պայքարում էինք այդ թալանչի կլանի դեմ, դուք Արայիկ Հարությունյանին միանշանակ աջակցություն էիք հայտնում ու աչք փակում Արայիկ Հարությունյանի փող բաժանելու վրա»,- հայտարարել է նա։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։