Քաղաքականության մասին մեկ բառ անգամ չենք խոսել. Սամվել Կարապետյանը՝ Վեհափառի հետ հանդիպման մասին
Քաղաքական
15:56 19/05/2026
Հայաստան

Քաղաքականության մասին մեկ բառ անգամ չենք խոսել. Սամվել Կարապետյանը՝ Վեհափառի հետ հանդիպման մասին

«Դա նախընտրական փուլում էր, բայց կապ չուներ ընտրությունների հետ, դա ընդամենը բարեկամական այցելություն էր կաթողիկոսի կողմից, իսկ քաղաքականության մասին մեկ բառ անգամ  չենք խոսել»,- «Ուժեղ Հայաստան»  կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանին տված հարցազրույցում ասել է կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

«Քանի որ թե՛ Վեհափառը, թե՛ ես գտնվում ենք ապօրինի հետապնդումների տակ, շատ հետաքրքիր քննարկում ունեցանք՝ քննարկեցինք ազգային խնդիրները, միասնության մասին, մեր ինքնության  պահպանման և եկեղեցու շուրջ ծավալված հարձակումների մասին։ Երկուսս էլ հույս հայտնեցինք, որ շատ շուտով այդ ամեն ինչը կանգնելու է և անողները շատ երջանիկ չեն լինելու դրա համար»,- նշել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղաքականության մասին մեկ բառ անգամ չենք խոսել. Սամվել Կարապետյանը՝ Վեհափառի հետ հանդիպման մասին