Շան տեղ մի դրեք. Սամվել Կարապետյանի արձագանքը՝ The Insider-ի հրապարակման մասին
Քաղաքական
17:17 19/05/2026
Հայաստան

Շան տեղ մի դրեք. Սամվել Կարապետյանի արձագանքը՝ The Insider-ի հրապարակման մասին

«Գաղտնիք ասեմ, ФСБ-ի աշխատակից,  եֆրեյտոր Փաշինյանն է, շուտով սերժանտ կդառնա, շան տեղ մի դրեք էդ լուրերին»,-դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Կարապետյանը՝ խոսելով իր անձնագրային գործում ФСБ-ի առկայության վերաբերյալ The Insider-ի հրապարակման մասին։

«Այդ հրապարակումը Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործն է, շան տեղ մի դրեք։ Ես 1999 թվականին չեմ ստացել անձնագիր, ստացել եմ 93-94 թվականներին, դրա համար մեկնաբանելու բան չունեմ»,-ասել է նա։

Սամվել Կարապետյանն արձագանքել է նաև Նիկոլ Փաշինյանի՝ իրեն, Գագիկ Ծառուկյանին ու մյուս ընդդիմադիր գործիչներին ուղղված սպառնալիքներին, մեղադրանքներին. «Թող մեր ժողովուրդը հետևություն անի, փողոցում վազվզում է խելագար։ Թող հետևություն անեն, ամսի 7-ին հասկանան՝ ում են ձայն տալիս»։

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստանի»-ի թիմակիցների ձերբակալություններին, կալանավորումներին՝ Սամվել Կարապետյանը նշել է. «Դրան էլ շան տեղ մի դրեք։ Մեր ժողովուրդն իր խոսքը կասի։ Իրենք ուրիշ ոչինչ անելու հնարավորություն չունեն, մնացել է փողոցներում վազվզեն, գոռգոռան, ղժղժան ու  անտեղի տեղը մարդկանց ձերբակալեն։ Ուրիշ ի՞նչ ասենք։ Գործեր են կարում մարդկանց վրա, տանում ձերբակալում են, մազոխիստներ են»։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդն ընդգծել է՝ ձայնագրություններ կան, բայց ոչ՝ ապացույցներ։

«Մարդիկ կալանավորված են անտեղի, վերջում կտեսնեք, ինչ եղան այդ ձայնագրությունների հետ, մի քիչ համբերեք; Մենք ոչ մեկի կաշառք չենք բաժանում, կաշառք միայն բաժանում է իշխանությունը, այն էլ ոչ թե իրենց գրպանից, այլ պետական բյուջեից»,-ասել է Կարապետյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շան տեղ մի դրեք. Սամվել Կարապետյանի արձագանքը՝ The Insider-ի հրապարակման մասին