Մխիթար Հայրապետյանը ստե՞լ է. Ավետիք Քերոբյանը զենքի վաճառքի մասին փաստեր է ներկայացրել
Քաղաքական
19:53 19/05/2026
Հայաստան

Մխիթար Հայրապետյանը ստե՞լ է. Ավետիք Քերոբյանը զենքի վաճառքի մասին փաստեր է ներկայացրել

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հայտարարությունը, թե ՀՀ–ից առաջին անգամ միլիոնավոր դոլարների հայրենական արտադրության զենք է արտահանվել, սուտ է. Sputnik Արմենիային ասել է Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։

«Դեռ 2015 թ․-ին մեր տեղական ընկերություններից մեկը մի քանի միլիոն դոլարի հասնող բարձր տեխնոլոգիական ռազմական տեխնիկա էր արտահանել ՆԱՏՕ-ի անդամ երկիր։ Առնվազն այդ փաստով կարող եմ վստահ պնդել, որ այդ լուրը իրականությանը չի համապատասխանում։ Մինչ այդ էլ որոշ մասեր, պահեստամասեր մատակարարվել են։ Ընկերություններից մեկը տևական ժամանակ Հունաստանում հայ-հունական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում վերանորոգում էր Հունաստանի զինված ուժերի ռազմական տեխնիկան, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության։ Հետևաբար, այն, որ մենք նախկինում արդեն արտահանել ենք և՛ ռազմական տեխնիկա, և՛ ռազմարդյունաբերական ծառայություններ, փաստ է»,- շեշտել է Քերոբյանը։

Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահը նշել է, որ ՀՀ–ից ժամանակին արտահանվել են նաև ռադիոլոկացիոն կայաններ Մերձբալթյան երկրներից մեկը, նաև` ՆԱՏՕ-ի անդամ մեկ այլ երկիր։ Ավետիք Քերոբյանի խոսքով` ռադիոլոկացիոն կայանները ՀՀ-ում սերիական արտադրության են դրված եղել։

«Դրա հիման վրա, դրանից հետո ավելի արդիական և ավելի բարելավված բնութագրերով ռադիոլոկացիոն կայան արտադրվել է Հայաստանում և իմիջիայլոց ցուցադրվել է 2022 թ․-ին 3-րդ «ԱրմՀայԹեք» ցուցահանդեսում»,- արձանագրել է նա։

Թե ինչ է արտահանվել ՀՀ–ից այս անգամ, ինչի մասին գրել է նախարար Հայրապետյանը, Ավետիք Քերոբյանը դժվարանում է հստակ ասել։ Բայց ենթադրում է, որ խոսքը սովորական սպառազինության, օրինակ` ականանետերի մասին է։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մխիթար Հայրապետյանը ստե՞լ է. Ավետիք Քերոբյանը զենքի վաճառքի մասին փաստեր է ներկայացրել