«Հրապարակ». Սկսել են ցուցակագրել զինծառայողներին
Օրվա մամուլ
08:25 19/05/2026
Հայաստան

«Հրապարակ». Սկսել են ցուցակագրել զինծառայողներին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Զինված ուժերում, մեր տեղեկություններով, սկսել են ցուցակագրել ծառայողներին` ըստ իրենց բնակության վայրերի, և զգուշացրել են, որ անխտիր ստուգելու են՝ նրանք և իրենց ընտանիքի անդամները մասնակցե՞լ են արդյոք հունիսի 7-ի ընտրություններին։ Այս փաստը դժգոհությունների ալիք է բարձրացրել, քանի որ չեղարկել են նաև այդ օրերի համար գրանցած արձակուրդները։ Հատուկ զգուշացրել-սպառնացել են՝ ընտրության չմասնակցողների և իրենց ընտանիքների համար վատ է լինելու։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ դեռ չեն ասել, թե ում պետք է ընտրել, սակայն դա առանց ասելու էլ պարզ է։ Պարզ չէ մի բան` եթե մարդիկ գնան ընտրության, իշխանությունն ի՞նչ երաշխիք ունի, որ իրենց են ընտրելու, այլ ոչ թե ընդդիմությանը: Մարդիկ առաջվա պես միամիտ չեն, որ մտածեն, թե գաղտնի տեսախցիկներով հետևելու են իրենց և պարզելու են, թե ում ընտրեց քվեախցիկ մտած պետական ծառայողը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Սկսել են ցուցակագրել զինծառայողներին