Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Հասարակություն
22:46 19/05/2026
Հայաստան

Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ

Մայիսի 19-ին, ժամը 20։25-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունից։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների կա երկու զոհ և երկու տուժած․ տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն և ստանում են համապատասխան բուժօգնություն»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ