Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ես իմ երեխուն եմ ուզում, Ազատ գյուղում տարավ վшռեց. Սպիտակցի պապիկը՝ Փաշինյանին
«Հիշում եք, երբ Մովսեսը 40 տարի իր ժողովրդին անապատների միջով ուղեկցեց դեպի Ավետյաց երկիր, մեր 40 տարին ավարտվել է, մենք տեղ ենք հասել»,-Սպիտակում նախընտրական ելույթի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Սպիտակցի մի պապիկ՝ Արտյոմ Գրիգորյանը, ընդհատեց Նիկոլ Փաշինայնի նախընտրական ելույթը։
«Ես իմ երեխուն եմ ուզում, Ազատ գյուղում տարավ վառեց»,-հայտարարեց սպիտակցին
«Հա, հայրիկ ջան, հա ...Ժողովուրդ ջան, էս հիմա թրենդ է դառել, ամեն տեղ մեկին ուղարկում են, եկեք ուշադրություն չդարձնենք»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանի թիկնապահները փակեցին այրված Արամ Մանուկյանի պապի՝ Արտյոմ Գրիգորյանի բերանը և հեռացրեցին հավաքի վայրից։
Քաղաքացին դիմադրում էր՝ ասելով, որ ինքն իր իրավունքներն է իրացնում։