Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր Վայք քաղաքում Ոստիկանության աշխատակիցներն առգրավել և բաժին են տեղափոխել «ԱԺԲ» համահայկական կուսակցության քարոզչական պիքապ մակնիշի մեքենան, որն իրականացնում էր բնակչության իրազեկման աշխատանքներ,-այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
Լրատվականի հետ զրույցում ԱԺԲ անդամ Հերմինե Մկրտչյանը ասել է, որ մեքենան արդեն երեք օր է շրջում էր Երևանում, և ոստիկանների ներկայությամբ որևէ խնդիր չէր առաջացել։ Այսօր, երբ ուղևորվում էին դեպի Սյունիք, Վայքում կանգնեցրել են մեքենան՝ պատճառաբանելով, թե այն վերասարքավորվել և լիցենզիա չունի։
«Սկզբում ցանկանում էին միայն արձանագրություն կազմել, սակայն հետո ոստիկանական խումբը զանգ ստացավ, ժամանեցին նոր ծառայողներ և տեղեկացրին, որ որոշում է կայացվել մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ։ Մեքենան տարել են, և մինչ այս պահը որևէ հստակ տեղեկություն չունենք»,-նշել է Մկրտչյանը։
Նրա գնահատմամբ՝ սա ակնհայտ ապօրինի գործողություն է՝ ուղղված ընդդիմադիր ուժի քարոզչությանը խոչընդոտելուն։