«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ատելության թույնի դեմ Արաբկիրում թան ու մածուն է բաժանել
Քաղաքական
11:17 20/05/2026
Հայաստան

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ատելության թույնի դեմ Արաբկիրում թան ու մածուն է բաժանել

«Արաբկիրում երեկ թույնը վխտացել է, ատելության խոսքի մակարդակի կտրուկ բարձրացում է տեղի ունեցել, հին մեթոդներով մարդկանց մածուն ու կաթնամթերք ենք տալու որ մեջներից թույնը դուրս գա, չտանջվեն»,-ֆեյսբուքյան եթերում հայտնեց «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Իշխան Գևորգյանը։

Նա քաղաքացիներին բաժանում է կաթնամթերք՝ զգուշացնելով, որ այդ հատվածում քաղաքական ատելության թույն է տարածվել և կաթնամթերքն օգտագործելուց հոգին մաքրվում է այդ աղբից։

«Երեկ այգում ե՞ք եղել, այստեղ ատելության թույն է տարածվել, պետք է մեր պապերի պես թան-մածուն խմենք, որ հոգիներս մաքրվի.,- ասում է «Բոլորին դեմ է» կուսակցության անդամը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ատելության թույնի դեմ Արաբկիրում թան ու մածուն է բաժանել