«Հրապարակ». Համարձակ տղայի նկատմամբ էլ հաշվեհարդար կտեսնեն
Օրվա մամուլ
08:26 20/05/2026
Հայաստան

«Հրապարակ». Համարձակ տղայի նկատմամբ էլ հաշվեհարդար կտեսնեն

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանականները խաղաղ քարոզարշավը վերածեցին «ռազբորկաների» և անգամ իրենց ընդդիմացող անչափահասների հետ են ընդհարվում։ Նախօրեին նման միջադեպ է գրանցվել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։

ՔՊ քարոզիչների՝ դռնեդուռ քարոզի ժամանակ անչափահաս՝ 16-ամյա մի տղա, բակի զրուցարանում նստած, իր անհամաձայնությունն է բարձրաձայն հայտնել ՔՊ-ի լոզունգները բացականչողների ուղղությամբ։ Նրան են մոտեցել թաղապետարանի առևտրի բաժնի աշխատակիցները՝ հասուն տղամարդիկ, հորդորել են, որ «խելոք սթրվի տեղը», ապա խոստացել են, որ հետո գալու են նրա ետևից։ Տղայի շրջապատն անհանգստացած է, որ ընտրություններից հետո համարձակ տղայի նկատմամբ էլ հաշվեհարդար կտեսնեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Համարձակ տղայի նկատմամբ էլ հաշվեհարդար կտեսնեն