8 տարվա ընթացքում 200-ից ավել հեռախոսազրույց ենք ունեցել. Փաշինյանը՝ Պուտինի հետ հարաբերությունների մասին
Քաղաքական
10:43 20/05/2026
Հայաստան

8 տարվա ընթացքում 200-ից ավել հեռախոսազրույց ենք ունեցել. Փաշինյանը՝ Պուտինի հետ հարաբերությունների մասին

«Մենք 8 տարվա ընթացքում 200-ից ավել հեռախոսազրույց ենք ունեցել...

 ՌԴ նախագահի հետ շատ ջերմ հարաբերություններ ունենք»,-Շնողում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով թե Պուտինը ավելի հաճախ ոչ մի այլ երկրի ղեկավարի հետ չի հանդիպել։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը գերտերություն է և իրենք հարգանքով ու ակնածանքով են վերաբերում ՌԴ-ին։

«ՌԴ-ի հանդեպ մենք ոչ մի կտրուկ գործողություն չենք անելու։ Մենք ամենայն հարգանքով ենք վերաբերում Ռուսաստանի շահերին, բայց մենք չենք կարող Ռուսաստանի շահերն ավելի բարձր դնենք, քան մեր շահերը»,- հայտարարեց Փաշինյանը։

Փաշինյանի հանդիպմանը կրկին մեծ թվով դպրոցականներ էին ներկա՝ չնայած առավոտյան դասապրոցեսի ժամերն էին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
8 տարվա ընթացքում 200-ից ավել հեռախոսազրույց ենք ունեցել. Փաշինյանը՝ Պուտինի հետ հարաբերությունների մասին