Սևաստոպոլի դպրոցի պատշգամբի փլուզման հետևանքով երեխաներ են վիրավորվել
Հասարակություն
12:51 20/05/2026
Աշխարհ

Սևաստոպոլի դպրոցի պատշգամբի փլուզման հետևանքով երեխաներ են վիրավորվել

Սևաստոպոլում պատշգամբի փլուզման հետևանքով տաս երեխա է վիրավորվել։ Նրանք տարբեր ծանրության վնասվածքներով բժշկական օգնություն են ստանում։ «ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ, դեպքի մասին հայտնել է նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։

«Այսօր թիվ 13 դպրոցում երկրորդ հարկի պատշգամբ է փլուզվել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ վիրավորվել են 10 երեխա, որոնք դուրս էին եկել պատշգամբ լուսանկարվելու»,-Max հարթակում գրել է Ռազվոժաևը։

Նա հավելել է, որ դեպքի վայրում են բոլոր անհրաժեշտ շտապօգնության ծառայությունները, երեխաները բժշկական օգնություն են ստանում, իսկ վիրավորները տարբեր ծանրության վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց։

«Մենք կհետաքննենք միջադեպի պատճառները։ Բոլոր հանգամանքների վերաբերյալ մանրակրկիտ հետաքննություն կանցկացվի, պատճառները կպարզվեն, և կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները», -հավելել է նահանգապետը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սևաստոպոլի դպրոցի պատշգամբի փլուզման հետևանքով երեխաներ են վիրավորվել