Որովհետև կեղտոտ, անպետք մարդ է. Հարցում Վանաձորում
Քաղաքական
17:51 20/05/2026
Հայաստան

Որովհետև կեղտոտ, անպետք մարդ է. Հարցում Վանաձորում

Քաղաքացիները Փաշինյանի՝ «Եթե ես վարչապետ չընտրվեմ, պատերազմ կսկսվի» հայտարարությունը որակում են շանտաժ սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ։

Վանաձորում անցկացրած հարցման ժամանակ քաղաքացիներից մեկը նշել է, դա հասարակությանը վախեցնելու և քաղաքական ճնշում գործադրելու փորձ է,  որ ինքն իր աթոռին մնա, երկրի ղեկավարը չպետք է քաղաքացիների հետ խոսի «շանտաժի լեզվով»։

Մեկ այլ քաղաքացի նկատել է՝ նախկինում Փաշինյանը հայտարարում էր՝ «Արցախը մերն է, մենք՝ Արցախինը, հիմա էլ ասում ա՝ ես տենց բան չեմ ասել»։

Մի քաղաքացի էլ վստահ է, որ Փաշինյանի ընտրվելու դեպքում պատերազմ կսկսվի, քանի որ Սյունիքը չի հանձնի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Որովհետև կեղտոտ, անպետք մարդ է. Հարցում Վանաձորում