Մայիսի 21-ին Արմավիրի մարզում վթարային ջրանջատում է սպասվում
Հասարակություն
17:12 20/05/2026
Հայաստան

Մայիսի 21-ին Արմավիրի մարզում վթարային ջրանջատում է սպասվում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 21-ին ժամը 11:00-20:00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի, Մայիսյան գյուղի Սարգսի թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մայիսի 21-ին Արմավիրի մարզում վթարային ջրանջատում է սպասվում