Առաջիկա օրերին տեղումները կշարունակվեն
Հասարակություն
09:05 20/05/2026
Հայաստան

Առաջիկա օրերին տեղումները կշարունակվեն

Երևանում մայիսի 20-ի երեկոյան, 21-24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում մայիսի 20-ի ցերեկը, 21-24-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ:

Մայիսի 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին`հյուսիսարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 20-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առաջիկա օրերին տեղումները կշարունակվեն