Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Նիկոլ Փաշինյանը քանի որ պետական դավաճանությամբ է զբաղված, փորձում է ինձ ներքաշել այնպիսի մի պրոցեսի մեջ. Թևանյան
«Այս կարված գործի անհեթեթությունը միանգամից է աչքի ընկնում, որովհետև, այո, ես 2021 թվականին ընտրվել եմ պատգամավոր, բայց 2023 թվականին վայր եմ դրել ԱԺ մանդատս և դրանից հետո մասնակցել եմ Երևանի ավագանու ընտրություններին՝ արդեն ոչ պատգամավոր։ Սսկ այստեղ(ՔԿ տարածած հաղորդագրության մեջ) գրված է, որ 2024 թվականի ԱԺ փակ գաղտնի լսումների վերաբերյալ գաղտնի տեղեկություններ եմ հայտնել։
Այսինքը ես ֆիզիկապես չէի կարող մասնակցել 2024 թ լսումներին, հետևաբար մնացած թեմաները, ինչ որ գումարային և այլն, անհեթեթություն են»,- ֆեյսբուքյան եթերում ՔԿ տարածած հաղորդագրության վերաբերյալ ասաց «բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Անդրանիկ Թևանյան։
«Նիկոլ փաշինյանը քանի որ պետական դավաճանությամբ է զբաղված, փորձում է ինձ ներքաշել այնպիսի մի պրոցեսի մեջ, որտեղ ինքն է ամենաբարձրը գոռալու՝ բռնեք պետական դավաճանին։
Իսկ ՔԿ-ին խորհուրդ կտամ՝ գործը կարելուց այնպես արեք, որ ծիծաղելի վիճակում չհայտնվեք»,- հայտարարեց Թևանյանը։