Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ի՞նչ ենք մենք ընտրում՝ 300 հազար ադրբեջանցի՝ Հայաստանում, թե՞ 300 հազար աշխատատեղ․ Գոհար Մելոյան
«Ցավոք, մեր սիրելի քաղաքը և մեր հարազատ Արագածոտնի մարզն ունի բազմաթիվ խնդիրներ։ Ի՞նչ է կատարվում այսօր մեր քաղաքում, մեր մարզում ու մեր երկրում»,- Աշտարակ քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
Նրա դիտարկմամբ ՝ մի իշխանություն, որը մեր անվտանգությունը հարվածի տակ է դրել, բերել է երեք պատերազմ, հիմա սպառնում է ևս մեկով։
«Մեզ սպառնում է մեր իշխանությունը, մեզ սպառնում է մեր թշնամին։ Այս ընտրությունները Հայաստանի համար հերթական ընտրություն չեն։ Այն ճակատագրական որոշում է լինելու յուրաքանչյուր հայ մարդու համար։ Այո՛, մենք պետք է որոշում կայացնենք՝ ի՞նչ ենք մենք ընտրում։ Մենք ընտրում ենք այս իշխանությանը, որը հենց այս մարզում փակում է 24 դպրոց, կրճատում է 100-ավոր աշխատատեղեր ուսուցիչների համար, կրճատում է 100-ավոր դպրոցներ, որտեղ ուսանում են 808 աշակերտներ, թե՞ ընտրում ենք մի քաղաքական ուժի, մի առաջնորդի, ով առաջարկում է բարձրացնել մարզերում ուսուցիչների և բուժաշխատողների աշխատավարձերը 25 %-ով»,- նշեց Մելոյանը։
Շարունակելով խոսքը՝ Մելոյանը համեմատություն անցկացրեց, թե ի՞նչ են արել այս իշխանությունները։
«Ասֆալտ են փռում, ինչ-որ դպրոցներ են փակում, ուրիշ դպրոցներ բացում՝ ուրիշ դպրոցների փակման արդյունքում։ Դա անում են բոլորիս գրպանի հաշվին, մեր պետբյուջեից։ Մեր առաջնորդ Սամվել Կարապետյանն այն մարդն է, ով մի պետության չափ օգնություն ու ներդրում է կատարել մեր երկրում՝ իր աշխատանքի և իր գրպանի հաշվին։Ուստի, մենք ասում ենք՝ ո՛չ, այլևս պետության բյուջեից թալանին և կորզմանը։ Ասում ենք՝ այո՛ մի մարդու, ով իր անձնական գրպանից միշտ ներդրել է հայերիս բարեկեցության և մեր պետության վաղվա ապագայի համար։ Ի՞նչ ենք մենք ընտրում՝ 300 հազար ադրբեջանցի Հայաստանում, թե՞ 300 հազար աշխատատեղ մեր հայրենակիցների համար»,- ասաց նա։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։