«Փաստ». Քննարկվելու է ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը
Օրվա մամուլ
08:22 21/05/2026
Հայաստան

«Փաստ». Քննարկվելու է ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը

«Փաստ» թերթը գրում է.

«Մայիսի 28-29-ին Աստանայում կանցկացվեն 5-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը և ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը: Օրերս Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ մայիսի 29-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու է այդ կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը:

«Փաստ» թերթի տեղեկություններով,այս պահին կա տրամադրվածություն՝ ընդունել որոշում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցնելու մասին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, մինչև որ Հայաստանի իշխանությունները վերջնականապես պաշտոնական որոշում կայացնեն՝ շարունակո՞ւմ են եվրոպական «դեգերումները», թե՞ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Փաստ». Քննարկվելու է ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը