«Հրապարակ». Շահում է նա, ով ավելի ագրեսիվ է
Օրվա մամուլ
08:29 21/05/2026
Հայաստան

«Հրապարակ». Շահում է նա, ով ավելի ագրեսիվ է

«Հրապարակ» թերթը գրում է.

«2020 թվականի պատերազմի ժամանակ ՔՊ-ական իշխանությունն այսքան կենաց-մահու կռիվ չէր տալիս մեր թշնամու դեմ, ինչպես հիմա պայքարում է ընդդիմության դեմ` ընտրական ճակատամարտում հաղթելու համար: Այն կռվում զգուշավոր էին` թշնամու նավթամուղ-գազամուղներին չէին հարվածում, բնակավայրերը չէին ռմբակոծում (մեկ բացառությամբ` երբ սխալմամբ Կիրովաբադին խփեցին), ագրեսիվ լեքսիկոն չէին կիրառում:

Հիմա այլ է իրավիճակը` բոլոր մեթոդներն ընդունելի են ու կիրառելի: Հարվածում են ամենացավոտ տեղերին, մտնում են ընտանիքներ, կեղծիք են տարածում, խոստանում են «սատկացնել», «կզզըցնել», «ոչնչացնել»: Իսկ իրավապահ համակարգը, որը «Փաշինյանին սպասում եմ Շենգավիթ համայնքում» արտահայտությունը համարել է բռնության սպառնալիք, իսկ «սիկտիր» բառը՝ ատելության խոսք, այս արտահայտությունների մեջ ո՛չ բռնության հանցակազմ է տեսնում, ո՛չ ատելության խոսք, ո՛չ անհանդուրժողականություն, ո՛չ քարոզարշավի խոչընդոտում:

Բայց բոլոր սանձերն արձակած իշխանության վարքն այլևս տարօրինակ չէ, ոչ էլ նրա սպասարկու իրավապահների` այս «մահապարտի» կեցվածքն է տարակուսելի: Ավելի շատ զարմանում եմ ընդդիմության պահվածքի վրա: Եթե մենք նորմալ, համարձակ և գործունյա ընդդիմություն ունենայինք, հիմա իրավական ատյանները` դատախազությունը, քննչականը, դատարանները, պետք է հեղեղված լինեին հայցերով: Սրանք ուղղակի չպետք է աչք բացեին հայցերի տարափից: Եթե մեր ընդդիմությունը մի քիչ վճռական լիներ, պետք է հիմա մարդկանց փողոց հանած լիներ: Դուրս չե՞ն գալիս` իրենք դուրս գային: Մեկ-երկու` շարքերը կավելանային, հանրությունը կակտիվանար, նախընտրական մթնոլորտ կձևավորվեր և իշխանափոխության պահանջ: Իսկ այս իներտության, քվեարկության օրվա սպասման մեջ շահում է նա, ով ավելի ագրեսիվ է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Շահում է նա, ով ավելի ագրեսիվ է