Չարձագանքել անծանոթ միջազգային համարներից ստացված iMessage կամ RCS հաղորդագրություններին. Ոստիկանություն
Իրավունք
21:25 21/05/2026
Հայաստան

Չարձագանքել անծանոթ միջազգային համարներից ստացված iMessage կամ RCS հաղորդագրություններին. Ոստիկանություն

ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները ՀՀ բջջային օպերատորների հետ արդյունավետ և օպերատիվ փոխգործակցության արդյունքում սահմանափակել են ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը և +63 , +212 միջազգային հեռախոսային կոդերով ուղարկվող ֆիշինգային SMS-ները: Հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Հաշվի առնելով, որ հանցագործները մշտապես փնտրում են շրջանցման նոր ուղիներ, դեռևս առկա է նմանատիպ վտանգավոր նամակներ ստանալու ռիսկը iMessage և RCS (ինտերնետի միջոցով աշխատող) համակարգերով։ Քանի որ այս հարթակները շրջանցում են ավանդական բջջային ցանցի SMS ֆիլտրերը, դրանք շարունակում են ակտիվորեն կիրառվել խարդախների կողմից։

​Հորդորում ենք՝

-Չարձագանքել անծանոթ միջազգային համարներից ստացված iMessage կամ RCS հաղորդագրություններին։

-Չանցնել այդ նամակներում տեղադրված կասկածելի հղումներով (լինքերով)։

-Չտրամադրել անձնական տվյալներ կամ բանկային քարտի վավերապայմաններ:

-Անմիջապես արգելափակել (Block) և որպես սպամ (Report Junk/Spam) նշել նմանատիպ նամակ ուղարկող հասցեները կամ հեռախոսահամարները հենց ձեր հեռախոսի հավելվածի միջոցով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չարձագանքել անծանոթ միջազգային համարներից ստացված iMessage կամ RCS հաղորդագրություններին. Ոստիկանություն