Առաջարկում ենք, վերջապես, հավասարակշիռ ղեկավար․ Նարեկ Կարապետյան
Քաղաքական
21:03 21/05/2026
Հայաստան

Առաջարկում ենք, վերջապես, հավասարակշիռ ղեկավար․ Նարեկ Կարապետյան

«Մարդիկ հնարավորություն են ունենալու շատ էժան գներով ունենալ հիփոթեք, այսինքն՝ ամիսը 80 հազար դրամով ունենալ տուն, որ 10 տարի հետո էլ վարձի կարիք չունենա, կմնա իրենց էժան տանը։ Համաշխարհային լավագույն ընկերությունները, մեր լավագույն գործընկերները գալու են Հայաստան, ներդրում են կատարելու, որպեսզի երկրում լինեն աշխատատեղեր»,- այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ Աշտարակ համայնքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում։

Կարապետյանն առաջարկ ուներ նաև գյուղում աշխատող մարդկանց համար։

«Շատ ենք լսել, որ ասում են՝ կարկուտ է գալու, կարկուտ եկավ։ Օրինակ՝ Աշտարակում կան գյուղեր, որտեղ կարկտակայանները չեն աշխատում, 5 տարի չեն աշխատում։ Ժողովուրդ ջան, կարկուտի դեմ պաշտպանվելու համար մարդկությունը 100 տարի առաջ արդեն հնարել է էժան լուծումներ, կարկտակայաններ են լինում, ասում են՝ բերքը չենք կարողանում վաճառել, բերքի մթերման կայաններ են լինում։ Ասում են՝ ուսուցիչների աշխատավարձերը բավարար չէ, մեր ծրագրով ամեն տարի ուսուցիչների աշխատավարձերը Երևանում աճելու են 20 %-ով, իսկ մարզերում՝ 25 %-ով, հաշվարկով, որ դուք իմանաք, եթե պետական բյուջեն էլ դա չկարողանա անի, հանգիստ եղեք՝ դա լինելու է, որովհետև այս մարդը խոսք է տվել։Մթերման հարցը հիմա Հայաստանի վարչապետը չի կարողանում լուծել։  Վրաստանում  արտահանման հարց  չի կարողանում լուծի։ Այս մարդը հեշտ երկու երկրի հետ էլ պայմանավորվելու է։ Կասկածող, կարծում եմ, անգամ փոքրիկ խմբակում չկա»,- ասաց Կարապետյանը։

Ինչ վերաբերում է երկրում արդարությանն, ապա Նարեկ Կարապետյանն ընդգծեց․

«Լայք դնելը, ընդդիմությանը  հավանելը, մեր երկրում չպետք է դառնա քրեական հետապնդման պատճառ։ Ուսուցիչները պետք է կրթեն մանուկներին, ոչ թե «լայք» դնեն։ Ուսուցիչն ամենաբարձր բանն է երեխայի համար, ինչպե՞ս ես դու փորձում իրեն իջեցնել, սարքել քո քաղաքական պրոցեսների մասնակից՝ անկախ իրա կամքից։ Ի՞նչ սրտով է ինքը երեխա կրթնելու դրանից հետո»,- ասաց նա ավելացնելով․ «Ի՞նչ ենք մենք առաջարկում, առաջարկում ենք բարեկեցություն, որը երաշխավորվում է Կարապետյանի կողմից։ Առաջարկում ենք, վերջապես, հավասարակշիռ ղեկավար»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առաջարկում ենք, վերջապես, հավասարակշիռ ղեկավար․ Նարեկ Կարապետյան