Հունիսին Հայաստանը ռուսների համար ամենատարածված հանգստավայրերի շարքում է
Հասարակություն
12:59 21/05/2026
Աշխարհ

Հունիսին Հայաստանը ռուսների համար ամենատարածված հանգստավայրերի շարքում է

Հունիսին ռուս զբոսաշրջիկների համար ամենատարածված արտասահմանյան հանգստավայրերի շարքում էր նաև Հայաստանը,-«ՌԻԱ նովոստի»-ին հայտել են «Օստրովոկ» առցանց հյուրանոցների և բնակարանների ամրագրման ծառայությունից ։

«2026 թվականի հունիսին ամենահայտնի 10 արտասահմանյան ուղղությունների թվում են Բելառուսը, Թուրքիան, Աբխազիան, Վրաստանը, Հայաստանը, Իտալիան, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ճապոնիան և Թաիլանդը»,-պարզել է ծառայությունը։

Միևնույն ժամանակ, ռուս զբոսաշրջիկները մեծ հետաքրքրություն են պահպանում հարևան երկրների նկատմամբ, որոնց հետ հաստատված են ուղիղ չվերթներ, և վիզայի սահմանափակումներ չկան։

«Վրաստանում ամրագրումների թիվն աճել է 31%-ով, իսկ Հայաստանում՝ 22%-ով։ Մենք նաև գրանցել ենք Իտալիա (40%-ով աճ) և Թուրքիա (17%-ով աճ) ուղևորությունների պահանջարկի զգալի աճ»,-հավելել է ծառայությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հունիսին Հայաստանը ռուսների համար ամենատարածված հանգստավայրերի շարքում է