Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ովքեր ֆինանսավորել եվ հրահրել են ռուս-ուկրանական հակամարտությունը պատասխան կտան. Միրոշնիկ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպանը վստահ է, որ եվրոպական երկրների բոլոր ներկայացուցիչները, ովքեր հրահրել և ֆինանսավորել են ռուս-ուկրաինական հակամարտությունը, պատասխանատվություն կկրեն իրենց հանցագործությունների համար։
«Ուկրաինայի զինված ուժերը կկրեն ռազմական պատասխանատվություն Մոսկվայի և Ռուսաստանի այլ քաղաքների վրա հարձակումների համար»,-այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը, որն այժմ աշխատանքային այցով գտնվում է Բանգկոկում։
Նրա խոսքերը մեջբերում է «ՏԱՍՍ»-ը։
«Ես այժմ կարող եմ վստահորեն ասել, որ հենց Ուկրաինայի զինված ստորաբաժանումներն են կրելու ռազմական պատասխանատվություն, քանի որ Ռուսաստանը, ի տարբերություն Ուկրաինայի, պատերազմ է մղում զինվորականների դեմ։ Եվ մեր ողջ ազդեցությունն ուղղված է այդ գործողությունների անմիջականորեն պատասխանատուների վրա։ Անշուշտ, բոլոր քննչական գործողությունները կիրականացվեն, և այդ նպատակով գոյություն ունեն և՛ հակահետախուզության ծառայությունը, և՛ այլ անվտանգության մարմիններ՝ պարզելու համար, թե ով է կանգնած այս հարվածների հետևում և ով է պատասխանատու դրանց իրականացման համար։ Այս մարդիկ չեն խուսափի ռազմական կամ դատական պատասխանատվությունից։ Հետևաբար, այս առումով բոլոր գործողություններն անպայման կկատարվի», -նշել է նա։
Միրոշնիկը վստահություն է հայտնել, որ, ի վերջո, եվրոպական երկրների բոլոր ներկայացուցիչները, «ովքեր ամեն կերպ հրահրել և ֆինանսավորել են այս հակամարտությունը, պատասխան կտան իրենց կատարած հանցագործությունների համար»։