Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դոնալդ Թրամփ նախկին հարսի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ. BBC
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի նախկին կնոջ՝ հայտնի մոդել Վանեսա Թրամփի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ։ Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով սոցիալական ցանցերում նրա արած գրառումը։
«Չնայած սա անսպասելի նորություն է, բայց ես համագործակցում իմ իմ բժշկական թիմի հետ բուժման համար։ Ես հույսով լի եմ ՝ շրջապատված լինելով իմ ընտանիքի, երեխաների և ինձ ամենամտերիմների սիրով ու աջակցությամբ։ Շնորհակալություն ձեր բարության և աջակցության համար, դա իսկապես ավելին է , քան ես կարող եմ արտահայտել»,-նշել է նա։
Վանեսա Թրամփը հայտնել է, որ այս շաբաթվա սկզբին բժշկական միջամտության է ենթարկվել և խնդրել է հանրությանը պահպանել իր անձնական տարածքը, քանի որ ինքն այս պահին կենտրոնանացած իր առողջության և ապաքինման վրա։
Սոցցանցում նրա գրառումը հարյուրավոր աջակցություներ է ստացել, այդ թվում՝ Թրամփի ավագ դստեր՝ Իվանկա Թրամփի կողմից։
«Աղոթում եմ քո շարունակական ուժի և արագ վերականգնման համար։ Սիրում եմ քեզ»,-գրել է Թրամփի ավագ դուստրը Վանեսա Թրամփի գրառման տակ։
Վանեսա Թրամփին և իր նախկին ամուսնուն՝ Դոնալդ Թրամփ կրտսերին ծանոթացրել է ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը 2000-ականների սկզբին:
Հիշեցնենք, որ նա 2018 թվականին բաժանվել էր Դոնալդ Թրամփ կրտսերից, վերջինի հետ համատեղ ունեն հինգ երեխա։ Անցյալ տարի Վանեսա Թրամփը և ամերիկացի պրոֆեսիոնալ գոլֆ խաղացող Թայգեր Վուդսը հայտարարեցին, որ հանդիպում են։