Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրենց համար ամենակարևորը Թաթոյանին անցկացնելն է. Ս. Կարապետյանը՝ «Գելլափ»-ի հարցման մասին
«Թող բարով վայելեն։ Առավել ևս «Գելափ»-ը թող բարով վայելի»,-անդրադառնալով այսօր «Գելափ»-ի հրապարակած սոցհարցման արդյունքներին՝ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։
Նա նշեց, կուսակցությունում ունեն սոցհարցումների ճշգրիտ տվյալներ, որոնք կտրուկ տարբերվում են այսօր հրապարակված արդյունքներից։
«Մենք ամեն 15 օրը մեկ հարցում ենք անցկացնում, ոչ մի հարցում ճշգրիտ չի լինում, բայց մենք դա հասցրել ենք առավելագույն ճշգրտության։ Մեր ներքին օգտագործման փաստաթղթերն են, դրա հիման վրա մենք տեսնում են մեր ուժեղ ու թույլ կողմերը»,-ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով, այդ արդյունքները թույլ են տալիս հասկանալ ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել, ինչին քիչ ուշադրություն դարձնել։
«Դա դրա համար է, ոչ թե կուսակցութուններին, ինչպես իրենք անում են, դա տեխնոլոգիա է, անիմաստ գրգռեն կուսակցություններին, հանեն իրար դեմ։ Հա, Թաթոյանին են էլ անցկացրել, իրենց համար ամենակարևորն այդտեղ Թաթոյանին անցկացնելն է»,-ասաց Սամվել Կարապետյանը։