Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկի շրջանում ողբերգական դեպքի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Նինոծմինդայից արտագնա աշխատանքի մեկնած երիտասարդ Մկո Մարդոյանը։ Լուրը հայտնում է Javakheti Georgia ֆեյսբուքյան էջը։
Ըստ նախնական տեղեկությունների, շինարարական ապրանք բեռնաթափելու ժամանակ նրա վարած բեռնատար մեքենայի թափքը հպվել է բարձրավոլտ լարին, ինչի հետևանքով տեղի է ունեցել ուժեղ պայթյուն։ Փորձելով հասկանալ պայթյունի պատճառը՝ երիտասարդը հոսանքահարվել է բարձր լարման հոսանքից և մահացել։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder