Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուբիո․ ՆԱՏՕ-ն պատրաստ է քննարկել «պլան-B»-ն՝ Հորմուզի նեղուցի փակման դեպքում։
ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ են սկսել «պլան-B» քննարկումը, եթե Իրանը հրաժարվի բացել Հորմուզի նեղուցը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«B պլանը անհրաժեշտ է այն դեպքում, եթե Իրանը հայտարարի, որ հրաժարվում է բացել նեղուցը, և այդ դեպքում ինչ-որ մեկը ստիպված կլինի ինչ-որ բան անել դրա հետ կապված», - լրագրողներին ասել է Ռուբիոն։
Նա նշեց, որ սա պարտադիր չէ, որ լինի ՆԱՏՕ-ի առաքելություն, սակայն դաշինքի երկրները կարող են ներդրում ունենալ դրանում։
«Ես այսօր բարձրացրեցի այս հարցը, և շատերը գլխով արեցին, իսկ հետո շատերը մոտեցան ինձ և ընդունեցին դա [խնդիրը – խմբ.]», - ասաց Ռուբիոն։
Նրա խոսքով՝ այլ երկրներ համաձայնեցին, որ պետք է սկսեն մտածել, թե ինչ անել, եթե Իրանը մի քանի շաբաթից փակի նեղուցը։