Ընթացող մեքենայի դուռը բացել է ու նետվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում հղի կնոջ մшhվшն դեպքից
Իրավունք
10:29 22/05/2026
Հայաստան

Ընթացող մեքենայի դուռը բացել է ու նետվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում հղի կնոջ մшhվшն դեպքից

Մայիսի 21-ին՝ ժամը 22․40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Ծափաթաղ ճանապարհին՝ Ծովագյուղ բնակավայրի տարածքում, վրաերթի հետևանքով մահացած կին կա։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները պարզել են, որ Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը կնոջ՝ Մարիաննա Բ․-ի հետ «Մերսեդես» մակնիշի մեքենայով Սևան ընթանալիս կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է, որի ընթացքում էլ կինը դուրս է նետվել մեքենայից և մահացել։

Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Հիշեցնենք, որ  Shamshyan.com-ը հայտնել էր՝ կինը եղել է հղի։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ընթացող մեքենայի դուռը բացել է ու նետվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում հղի կնոջ մшhվшն դեպքից