Երևան քաղաքն ընդդիմադիր է, քիչ մնաց․․․․ Նարեկ Կարապետյան
Քաղաքական
20:56 22/05/2026
Հայաստան

Երևան քաղաքն ընդդիմադիր է, քիչ մնաց․․․․ Նարեկ Կարապետյան

«Հիշո՞ւմ եք՝ ոնց եկավ իշխանության էս թիմը։ Մեկը հեծանիվով էր գալիս, մեկը՝ թութակով, մյուսը՝ մետրոյով։ Անցել է 8 տարի։ Ով նիհար էր՝ չաղացել է։Ով թութակով էր գալիս, հիմա սենց ջիպը գալիս կանգնում է, վարորդը դուռը բացում է իջնում է։  Շատ շուտ են սովորում, ժողովուրդ, շուտ են սովորում, որովհետև չեն տեսել։ Բայց գիտե՞ք ինչ, եթե իրենց աշխատանքից սովորեին, իրանց ընտանիքը աշխատեր, իրենք սովորեին, մենք մի բան չէինք ասի։Բայց իրենց աշխատանքից չսովորեցին, ժողովրդի տված հարկերից սովորեցին, բյուջեից սովորեցին։ Քիչ մնաց, քիչ մնաց, քիչ մնաց․․․»,-Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ շարունակելով․

«Լսում ես՝ ամեն մեկը մի տեղ մի բիզնես ունի, բիզնեսներ ունեն, մեկը ստեղ փայ է։ Մի հատված կա Մալաթիայում, որ ուզում են ճանապարհ սարքել մարդկանց բակով, իշխանության ներկայացուցիչներից ինչ-որ մեկի բիզնեսն է, ուզում է իր բիզնեսը ճանապարհով գնա, մերոնք կներկայացնեն 2 օրից։ Արդեն սկսում են,  հավեսի են ընկնում, դառնում են չինական հանրապետականները, ժողովուրդ, հանրապետականների չինական տարբերակները»։

Ըստ Կարապետյանի՝ այս ամենից զատ, իշխանություններն ունեն հանձնելու ձգտում։

« Պետք է ուղղակի չկորցնենք, ժողովուրդ, դռները մեր երկրի չբացենք։ Մեր երկրի էսօրվա նախագահը, եթե հիշում եք, Խաչատուրյանը, ասում է՝ մենք պետք է բացենք Սյունիքի դարբասները։ Նժդեհի փակած դարբասը Խաչատուրյանը եկել բացում է։ Իրենց կուսակցության ներսում խոսացել են, բայց ինքը ժողովրդին, չգիտեմ, կամա, թե ակամա այդ մասին   ասեց։Այդ դարբասը Նժդեհն է փակել, մեր մեծ հայրերի աշխատանքով, տանջանքով չհարմարվելով։ Այդ դարպասը փակելով հաշվարկել են, որ այն պետք է հայկական լինի, ու եթե բացեցինք, գալու են բնակվեն։10000 հոգի, 20000 հոգի,  30 000 հոգի, բայց բուն են դնելու, իսկ իրանք ուր մտել են՝ դուրս չեն եկել։ Մեր քայլը ի՞նչն է։Երևանը ընդդիմադիր է, ժողովուրդ։ Երբ այսօրվա վարչապետը Երևանում դուրս է գալիս փողոց, այդ երեկո մենք շոու ենք տեսնում, որովհետև տեսնում է՝ տասից ինը ռեակցիա չի տալիս իրեն, ոչ ոք չի բարևում։ ժողովուրդը չի ուզում իրեն, հասկանում է՝ Երևանը ընդդիմադիր է։ Երևանցին տեսնում է՝ իրանք ոնց են ապրում։  Երևան քաղաք, գնա ընտրության, որ գնան»,- իր ելույթում ընդգծեց Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևան քաղաքն ընդդիմադիր է, քիչ մնաց․․․․ Նարեկ Կարապետյան