Շիրակն ու Գյումրին ինձ համար միշտ առանձնահատուկ տեղ են ունեցել. Գագիկ Ծառուկյան
Քաղաքական
12:00 22/05/2026
Հայաստան

Շիրակն ու Գյումրին ինձ համար միշտ առանձնահատուկ տեղ են ունեցել. Գագիկ Ծառուկյան

«Շիրակցիների ջերմ ընդունելությունն ու անկեղծ խոսքերը ինձ համար շատ կարևոր էին»,-երեկվա հանդիպումներն ամփոփել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նա նշում է՝ Գյումրիում և Ախուրյանում մարդիկ խոսում էին իրենց հույսերի, խնդիրների ու վաղվա Հայաստանի մասին՝ հավատով, որ լավ փոփոխությունները հնարավոր են։ «Մարդիկ այսօր հոգնել են բաժանումներից, սպառնալիքներից ու դատարկ խոստումներից։ Բոլորս ուզում ենք խաղաղ, ապահով ու բարգավաճ Հայաստան։

Շիրակն ու Գյումրին ինձ համար միշտ առանձնահատուկ տեղ են ունեցել։ Տարիների ընթացքում այստեղ միասին շատ աշխատանք է արվել, ու դեռ շատ անելիքներ ունենք։ Շնորհակալ եմ ձեր վստահության, աջակցության ու հավատքի համար»,-գրում է Գագիկ Ծառուկյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շիրակն ու Գյումրին ինձ համար միշտ առանձնահատուկ տեղ են ունեցել. Գագիկ Ծառուկյան