Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ես երկու բառ ասացի, Փաշինյանն ինձ յոթ ամիս պահեց ԱԱԾ-ի պադվալում՝ ամենածանր պայմաններում. Սամվել Կարապետյան
«Այն հարցերի շուրջ, ինչն անհանգստացնում է մեր երկրի անվտանգությանը, կխորհրդակցեմ նախկին երեք նախագահների հետ, տնտեսությունը զարգացնելու հարցում՝ չեմ խորհրդակցի»,-մի քանի խմբագիրների հետ հարցազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իշխանության գալու պարագայում կխորհրդակցի Հայաստանի նախկին երեք նախագահների հետ։
Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, որ «Սամվել Կարապետյանին Ռուսաստանից պարտադրել են գալ Հայաստան, զբաղվել քաղաքականությամբ, Դուք այնտեղ բիզնես խնդիրներ ունեք», արդյո՞ք Ձեզ պարտադրել են, Ս. Կարապետյանն ասաց. «Չկա այն մարդը և չկա այն ուժը, որ ստիպի ինձ անել այն, ինչ ես չեմ ցանկանում, չկա աշխարհում այդպիսի բիզնես, ինչի համար ես Հայաստանի գոնե մեկ շահ ռիսկի տակ դնեմ։ Նման բան գոյություն չունի։
Եթե ես որոշել եմ կյանքս նվիրել մեր երկրի զարգացմանը, դա լինելու է գլխավոր նպատակ, ոչ մի բան սրան չի խագարելու։ Մի կասկածեք։
Ինձ ոչ ոք չի ուղարկել։ Ես չեմ էլ պատկերացնում այդ պրոցեսը, ոնց ինձ ուղարկեցին։ Ես երկու բառ ասացի, մարդն ինձ բռնեց, նստացրեց ԱԱԾ պադվալ»։
Ըստ Ս. Կարապետյանի, այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանի Հայաստանի հանդեպ, նորմալ մարդու քայլեր չեն։
«Ինձ ոչ ոք չի ուղարկել, ինձ դա ստիպել է անել Փաշինյանը, երբ հարձակվել է մեր եկեղեցու վրա:
Ռուսաստանում ոչ մի խոսակցություն ինձ հետ չի եղել ոչ մի անգամ, երևի խոսակցություն, որ լիներ, Փաշինյանը ռիսկ չէր անի ինձ յոթ ամիս պահել ԱԱԾ-ի պադվալում՝ ամենածանր պայմաններում: Սովորական պայմաններում չէին պահում ինձ. եթե դու հինգ ամիս քնում ես 42 աստիճանի տակ, երկու ամիս էլ՝ 15 աստիճանի, դա առողջության համար շատ վտանգավոր է»,- ասաց Ս.Կարապետյանը: