Ողբերգական վթար Երևանում. մոտոցիկլետի վարորդը մաhшgել է, կան տուժածներ
Հասարակություն
08:01 22/05/2026
Հայաստան

Ողբերգական վթար Երևանում. մոտոցիկլետի վարորդը մաhшgել է, կան տուժածներ

Մայիսի 22-ին, ժամը 02։13-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի և Իտալիայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ բախվել են մոտոցիկլետը և «Lexus» մակնիշի ավտոմեքենան․ մոտոցիկլետի վարորդը մահացել է, իսկ «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և մոտոցիկլետի ուղևորը հոսպիտալացվել են։

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder