Եվրոպական կառույցները ևս խոչընդոտո՞ւմ են խաղաղությանը. Դանիելյան
Քաղաքական
23:47 23/05/2026
Հայաստան

Եվրոպական կառույցները ևս խոչընդոտո՞ւմ են խաղաղությանը. Դանիելյան

«Եվրոպական կառույցները ևս խոչընդոտո՞ւմ են խաղաղությանը»,- նման հարցադրում է արել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։

Այնուհետև նա շարունակել է. «Իշխանության հակակոնվենցիոն կեցվածքը, ըստ որի՝ իբր հանուն խաղաղության անհրաժեշտ է շրջանառությունից հանել Արցախում սրբավայրերի ոչնչացման, արցախցիների վերադարձի, Հայաստանի ինքնիշխան զավթած տարածքները ազատելու, ռազմագերիներին շուտափույթ ազատ արձակելու և նմանաբնույթ մյուս թեզերը, այս օրերին պարզապես փշրվեց ԵԽԽՎ բանաձևով։ Ադրբեջանին, անկախ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումից, ուղղակի պարտադրվեցին հետևյալ դրույթները՝

ա) ԱՌԱՆՑ ՈՐևԷ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ,
բ) ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ,
գ) ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՈԼՈՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼ ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ և դ) ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵԼ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ և ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ։

Ադրբեջանի իշխանությունը հոխորտում է ԵԽ-ից դուրս գալու մասին, ինչը վատ չէ։

Այս բանաձևի ընդունման գործում մեծ են եղել ԱԺ պատվիրակության ընդդիմադիր թևի ջանքերը ...»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եվրոպական կառույցները ևս խոչընդոտո՞ւմ են խաղաղությանը. Դանիելյան