«Հագուստի հետ կապված մղձավանջային կոնֆուզ». Ինկապիեին առանց կիսատաբատ՝ մարզադաշտում
Աշխարհում
18:14 23/05/2026
Աշխարհ

«Հագուստի հետ կապված մղձավանջային կոնֆուզ». Ինկապիեին առանց կիսատաբատ՝ մարզադաշտում

Էկվադորցի ֆուտբոլիստ, «Արսենալի» պաշտպան Պիերո Ինկապիեն անհարմար դրության մեջ է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղի ժամանակ։ Այս մասին գրում է The Sun-ը։

Միջադեպը տեղի է ունեցել «Արսենալ» - «Բերնլի» հանդիպման 77-րդ րոպեին։ Դրվագի ականատեսն են դարձել «Էմիրեյթս» մարզադաշտում հավաքված տասնյակ հազարավոր երկրպագուներ։

Նախ «Բերնլիի» ֆուտբոլիստը գետնին է տապալել մրցակցին, ապա պատահաբար ոտքը դրել նրա շորտերի վրա։ Արդյունքում Ինկապիեն ընկել է խոտածածկին, իսկ շորտերը սահել է՝ մերկացնելով ֆուտբոլիստի հետույքը։


Լուսանկարը՝ Hannah Mckay / Reuters

Այս դրվագը տեղի է ունեցել տուգանային հրապարակում, սակայն մրցավարը խախտում չի արձանագրել և 11-մետրանոց չի նշանակել։ Չնայած այս միջադեպին՝ խաղն ավարտվել է «Արսենալի» հաղթանակով։

Բրիտանական տաբլոիդներն ու սպորտային կայքերը  միջադեպը ներկայացրել են հումորային ենթատեքստով։ The Sun-ը տեղի ունեցածն անվանել է «հագուստի հետ կապված մղձավանջային կոնֆուզ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հագուստի հետ կապված մղձավանջային կոնֆուզ». Ինկապիեին առանց կիսատաբատ՝ մարզադաշտում