Հզոր պայթուն Չինաստանի հանքերից մեկում. Կան բազմաթիվ զոհեր
Հասարակություն
11:12 23/05/2026
Աշխարհ

Հզոր պայթուն Չինաստանի հանքերից մեկում. Կան բազմաթիվ զոհեր

Չինաստանի հյուսիսային Շանսի նահանգի ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 90-ի։ Այս մասին հայտնում է միջազգային մամուլը՝ վկայակոչեով չինական ԶԼՄ-ներին․

Գազի պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Ցինյուան ​​շրջանի Լյուշենյու ածխահանքում, երբ 247 աշխատողներ գտնվում էին գետնի տակ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհվել է ութ մարդ, իսկ ավելի քան 200 մարդ անվտանգ դուրս է բերվել մակերես։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կոչ է արել իշխանություններին «չխնայել ոչ մի ջանք» վիրավորներին բուժելու և որոնողական-փրկարարական գործողություններ իրականացնելու համար, միաժամանակ հրամայելով հետաքննություն սկսել վթարի պատճառների և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նա ընդգծել է, որ բոլոր տարածաշրջաններն ու գերատեսչությունները պետք է դասեր քաղեն այս վթարից, մշտապես զգոն լինեն աշխատանքային անվտանգության հարցում և վճռականորեն կանխեն ու զսպեն խոշոր և աղետալի վթարների առաջացումը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder