Լավրով. Արևմուտքը փորձում է Հայաստանին ներքաշել սխալ տրամաբանության մեջ՝ ՌԴ-ին հնարավորինս վնասելու համար
Քաղաքական
15:18 23/05/2026
Աշխարհ

Լավրով. Արևմուտքը փորձում է Հայաստանին ներքաշել սխալ տրամաբանության մեջ՝ ՌԴ-ին հնարավորինս վնասելու համար

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է Հայաստանին ներքաշել հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին որքան հնարավոր է վնասելու համար։

«Արևմուտքը փորձում է մեր դաշնակիցներին բաժանել՝ սկսելով առաջին հերթին մեր հարևաններից։ Ճիշտ այնպես, ինչպես դա արեց Վրաստանի և Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում է Ուկրաինայի հետ, և ինչպես նրանք փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ», - ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նիստում։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ այս ամենը արվում է մեկ նպատակով. «Որքան հնարավոր է  շատ ցավ պատճառել Ռուսաստանին, ավելի դժվարացնել, եթե կարելի է այդպես ասել, Ռուսաստանի պահպանումն ու ամրապնդումը որպես իսկապես մեծ տերություն և քաղաքակրթություն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լավրով. Արևմուտքը փորձում է Հայաստանին ներքաշել սխալ տրամաբանության մեջ՝ ՌԴ-ին հնարավորինս վնասելու համար