Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանի ղեկավարը պաշտոնապես հայտարարում է, որ ՌԴ-ն լրտեuшկшն գործունեություն է իրականացնում. քաղաքագետ
«Այս գործն առաջին հերթին քաղաքական գործ է և ունի միջպետական նշանակություն, որի հետևանքները լինելու են չափազանց ծանր Հայաստանի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Անդրանիկ Թևանյանի ձերբակալությանը՝ «պետական դավաճանության և լրտեսության դեպքով»։
Նա նշեց, որ գոյություն ունեն միջպետական պայմանագրեր դաշնակից երկրների միջև և ըստ դրանց երկրները պայմանավորվում են միմյանց նկատմամբ լրտեսական գործողություններ չծավալել և հակառակը պայմանավորվում են, որ հատուկ ծառայությունները միմյանց հետ տեղեկություններով փոխանակվեն թմրաբիզների, ահաբեկչության հետ կապված։
«Այս գործը նշանակում է որ Հայաստանի իշխանության ղեկավարը պաշտոնապես հայտարարում է, որ Ռուսաստաը լրտեսական գործունեություն է իրականացնում Հայաստանի նկատմամբ, այսինքն թշնամական երկիր է։
Եթե Հայաստանը Ռուսաստանին համարում է թշնամական երկիր, դա նշանակում է, որ ներքին շուկան կփակվի, Հայաստանի գյուղմթերքի 98 %-ն իրացվում ՌԴ-ում, սա նշանակում է Հայաստանը տնտեսական կոլափսի առաջ է հայտնվել»,- ասաց քաղաքագետը։
Նա վստահ է, որ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահի բոլոր խոսակցություններն, ամենայն հավանականությամբ, գաղտնալսվում են տարբեր երկրների ծառայությունների կողմից, առավել ևս Ռուսաստանը ունի բազմաթիվ հնարավորություններ։
Անդրադառնալով վերջին շրջանում կատարված սոցհարցումներին՝ քաղաքագետը նշեց, որ իշխանությունները ներկա պահին 38%-ով պարտվում են։
«Ներկա պահին իշխանությունների գլխավոր նպատակը վերարտադրվելն է ու դրա համար իրենք փորձում են որևէ մի կողմից օգնություն ստանալ, բայց ես, կարծում եմ, տեղի չի ունենա»,- ասաց Ս.Դանիելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։