Ի՞նչ անել, երբ ձեր հասցեում անծանոթ անձի տվյալներ եք հայտնաբերել
Քաղաքական
13:28 23/05/2026
Հայաստան

Ի՞նչ անել, երբ ձեր հասցեում անծանոթ անձի տվյալներ եք հայտնաբերել

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը պարզաբանել է, թե ինչ պետք է անել , երբ քաղաքացին իր հասցեում հայտնաբերում է անծանոթ անձի տվյալներ։

Նրա խոսքով՝ նման իրավիճակներում անհրաժեշտ է դիմել ոլորտի լիազոր մարմնին՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։ Խնդիրը կարող է պայմանավորված լինել նախկինում կատարված հաշվառմամբ կամ բնակելի տարածքի նախկին սեփականատերերի գրանցմամբ, որը պահպանվել է տարիների ընթացքում։

«Մենք անմիջապես և շատ արագ կշտկենք խնդիրը»,- նշել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ի՞նչ անել, երբ ձեր հասցեում անծանոթ անձի տվյալներ եք հայտնաբերել