Քանի՞ ադրբեջանցի է հատել Հայաստանի սահմանը ՀՀ քաղաքացու օրը «խորոված փարթիին» մասնակցելու համար
Քաղաքական
14:56 25/05/2026
Հայաստան

Քանի՞ ադրբեջանցի է հատել Հայաստանի սահմանը ՀՀ քաղաքացու օրը «խորոված փարթիին» մասնակցելու համար

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման հաջորդ օրը ՀՀ ներկայիս իշխանության քաղաքական հենքը հանդիսացող ՔՊ-ն Ամիրյան փոխողոցում կազմակերպեց ՀՀ քաղաքացու օրը՝ «խորոված փարթին», այնուհետև՝ համերգը։ Երեկոյան արդեն համացանցում տեսանյութեր տարածվեցին, որոնցում երևում էին ազգությամբ ադրբեջանցիներ, որոնց կողքին նշմարվեցին նաև ականջակալով ՀՀ անվտանգության աշխատակից։

Սոցիալական ցանցերում ակտիվ քննարկում ծավալվեց, որ մեծ թվով ադրբեջանցիներ են եկել Հայաստան՝ Ցեղասպանության հաջորդ օրը «խորոված փարթիին» մասնակցելու համար, այդ ակտիվությունը նկատվել էր նաև հայ-վրացական «Բագրատաշենի» անցակետում։

Panorama.am-ը դիմեց ԱԱԾ-ին՝ խնդրելով տրամադրել տեղեկություն, թե հայ-վրացական սահմանի «Բագրատաշեն» անցակետով ապրիլի 25-ին ազգությամբ քանի ադրբեջանցի է հատել ՀՀ սահմանը։ ԱԱԾ-ից օրենքով սահմանված ժամկետում պատասխանեցին, որ սահմանահատումների թիվը ազգության հիմքով չի արձանագրվում, այլ ըստ քաղաքացիության։

Չնայած դժվար է ընդունելը, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունները ՀՀ մուտք գործողների ազգությանն ուշադրություն չեն դարձնում, բայց Panorama.am-ը երկրորդ գրությամբ ԱԱԾ-ից խնդրեց տրամադրել Ապրիլի 24-ին և նրա նախորդող և հաջորդող օրերին «Բագրատաշեն» անցակետով Հայաստան մուտք գործած և դուրս եկած վրացական պետհամարանիշներով  մեքենաների  և Վրաստանի քաղաքացիություն ունեցողների թվերը։

ԱԱԾ-ից նախ պատասխանեցին, որ հարցին պատասխանելու համար լրացուցիչ աշխատանքներ պետք է արվեն՝ խոստանալով պատասխանել օրենքով սահմանված 30-օրյա ժամկետում, սակայն այդ ժամկետից շուտ տրամադրեցին պատասխանը։

Ներկայացված թվային ցուցանիշներում ակնհայտ էր մեկ հանգամանք. քաղաքացու օրը ՀՀ-ի «Բագրատաշենի» անցակետով ավելի շատ վրաստանի քաղաքացի է մուտք գործել, քան նախորդ օրերին։ Հատկանշական է, որ մուտք գործած մեքենաների քանակը քիչ է եղել դրանցով եկած Վրաստանի քաղաքացիների թվի համեմատ, ինչը խոսում է այն մասին, որ մեկ միավոր տրանսպորտային միջոցով այդ օրը ավելի շատ Վրաստանի քաղքաքացի է մուտք գործել Հայաստան, այլ կերպ ասած՝ խմբերով են մուտք գործել։

 Օրինակ՝ ապրիլի 23-ին 382 վրացական պետհամարանիշով մեքենայով Հայաստան էր ժամանել ընդամենը 657 Վրաստանի քաղաքացի, իսկ ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրը՝ 395 ավտոմեքենայով արդեն Հայաստան են եկել 917 Վրաստանի քաղաքացի, որոնց մի մասը, ենթադրաբար, Վրաստանի քաղաքացիություն ունեցող ազգությամբ ադրբեջանցիներ են։ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նույննպես այդ անցակետով 403 մեքենայով Հայաստան էին մուտք գործել Վրաստանի ավելի քիչ՝ 743 քաղաքացի։

ԱԱԾ-ի տրամադրած վիճակագրությունից երևում է, որ Քաղաքացու օրը «Բագրատաշեն» անցակետում ակնհայտորեն ակտիվ տեղաշարժ է եղել վրացական պետհամարանիշներով Վրաստանի քաղաքացիների շրջանում, ինչը մեծացնում է տարածված լուրերի իրականությանը համապատասխանելու հավանականությունը, որ այդ օրը, իրոք, ազգությամբ ադրբեջանցիներ էին մուտք գործել Հայաստան, որոնց թիվը  տատանվում էր 200-300-ի սահմաններում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քանի՞ ադրբեջանցի է հատել Հայաստանի սահմանը ՀՀ քաղաքացու օրը «խորոված փարթիին» մասնակցելու համար