Դոնալդ Թրամփ կրտսերը և Բետինա Անդերսոնն օրինականացրել են իրենց հարաբերությունները հարսանիքից առաջ
Հասարակություն
17:44 25/05/2026
Աշխարհ

Դոնալդ Թրամփ կրտսերը և Բետինա Անդերսոնն օրինականացրել են իրենց հարաբերությունները հարսանիքից առաջ

Դոնալդ Թրամփ կրտսերը և Բետինա Անդերսոնն օրինականացրել են իրենց հարաբերությունները։ Այս մասին հայտնում է Page Six-ը։ Լրատվամիջոցը հաղորդում է՝  ստացել է նրանց ամուսնության վկայականի պատճենը։

Համաձայն հայտարարության, ամուսնությունը վարել է Թրամփների ընտանիքի անշարժ գույքի փաստաբան Բրեդ Մաքֆերսոնը։

39-ամյա Անդերսոնը և 48-ամյա Թրամփ կրտսերը, ինչպես սպասվում է, հարսանիքը կանցկացնեն Բահամյան կղզիներից մեկում։ Այնուամենայնիվ, դեռևս պարզ չէ՝ նախագահ Թրամփը պլանավորում է մասնակցել հարսանյաց արարողությանը,  թե ոչ, քանի որ նա լրագրողների հետ զրույցում ասել էր, որ սա «հարմար ժամանակ չէ» Իրանի հետ պատերազմի պատճառով։ Նա նշել էր, որ «կփորձի մասնակցել»։

Հիշեցնենք, որ օրերս Դոնալդ Թրամփ կրտսերի նախկին կինը, մոդել Վանեսա Թրամփը  սոցիալական ցանցերում հայտարարել էր, որ իր մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դոնալդ Թրամփ կրտսերը և Բետինա Անդերսոնն օրինականացրել են իրենց հարաբերությունները հարսանիքից առաջ