Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ալիևի հրահանգները կատարող իշխանությունը այսկերպ անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին. Մարիաննա Ղահրամանյան
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հասկացել է, որ կորցնում է իշխանությունը, ուստի զանգվածային ձերբակալություններ է սկսել ու քրեական գործիքակազմն աշխատեցնում հրահանգավորված և ընտրողաբար»,- նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ, պատգամավորության թեկնածու Մարիաննա Ղահրամանյանը՝ անդրադառնալով կուսակցության գրասենյակներում և համակիրների տներում խուզարկություններին։
Նա ընդգծում է. «Ալիևի հրահանգները կատարող իշխանությունը այսկերպ անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին, որի օրակարգում առաջնային է կանխել Հայաստանում 300 000 ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը»։